Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
29.12.2008
Սիրելի բարեկամներ,
«Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդական Կենտրոն» ՀԿ անունից Շնորհավորում ենք Ձեզ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան հրաշափառ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք, որ Սուրբ Ծննդյան խորախորհուրդ ավետիսը` սկիզբ դնելով Նոր Տարվան, զորացնի ամենքիս մեր ամենօրյա գործում և մեր առաքելության իրագործման դժվարին ճանապարհին:
Նախորդ տարվա մեր համագործակցության ջերմ և անկեղծ գնահատմամբ մենք հղում ենք Ձեզ մեր լավագույն ցանկությունները և մաղթում ենք բարգավաճման ու խաղաղության Նոր Տարի:
Լավագույն մաղթանքներով,
«ԺՆԵԿ» ՀԿ խորհուրդ
Կայացավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
24.12.2008
2008թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որը կազմակերպվել էր «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային խմբի երկրորդ հանդիպման նպատակն էր վերջնականացնել խմբի կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթի նախագիծը, որը պետք է ներառվի համայնքի զարգացման քառամյա ծրագրում: Այն կներկայացվի Վանաձոր համայնքի նորընտիր ղեկավարին և ավագանու անդամներին համայնքի մշակվող զարգացման քառամյա ծրագրում ներառելու նպատակով: Առաջարկությունները նվիրված են բազմամյա տնկիների և կանաչ գոտիների պահպանությանը:
Մարդկանց նկատմամբ քաղաքական շարժառիթներով մեղադրանք հարուցելը «անընդունելի է». ԵԽԽՎ հանձնաժողովը պահանջում է կասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը
18.12.2008
Հայտարարելով, որ «անընդունելի է» որ անձինք կարող են մեղադրվել և զրկվել ազատությունից քաղաքական շարժառիթներով Հայաստանում 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ առաջարկել է կասեցնել Վեհաժողովում Հայաստանի ութ անդամներից կազմված պատվիրակության քվեարկության իրավունքները, քանի դեռ իշխանությունները «հստակ չեն դրսևորել այս խնդրին լուծում տալու իրենց քաղաքական կամքը»։ Համազեկուցողները կայցելեն երկիր 2009թ. հունվարին՝ նպատակ ունենալով այնուհետև հանձնաժողովին զեկուցել 2009թ. հունվարի նստաշրջանի առաջին օրը նշված անձանց ազատ արձակմանն առնչվող առաջընթացի վերաբերյալ։
Իր երկու նախորդ բանաձևերում Վեհաժողովը մի քանի պահանջներ է ներկայացրել՝ 2008թ. հետընտրական բռնություններից հետո, այդ թվում՝ կատարվածի անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննումը և նշված իրադարձությունների հետ կապված՝ «առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով» ատազրկված անձանց ազատ արձակումը։ Փարիզում երեկ ընդունված բանաձևի նախնական տարբերակում Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է մարտյան իրադարձությունների ուսումնասիրության նպատակով Հայաստանի Նախագահի կողմից փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը, որպես մի կարևոր քայլ Վեհաժողովի պահանջների կատարման ուղղությամբ, բայց զգուշացրել է, որ խմբի վստահելիությունը կախված կլինի նրանից, թե ինչպես այն կիրականացնի իր աշխատանքը։ Նրանք նաև գոհունակություն են հայտնել լրատվամիջոցների, ընտրական օրենսդրության և դատական համակարգերում բարեփոխումներ իրականացնելու ջանքերի կապակցությամբ։
Այնուամենայնիվ, խորհրդարանականներն ասել են, որ «չնայած որոշ ոլորտներում դրական զարգացումներին» վերը նշված անձանց ազատ արձակման հետ կապված սահմանափակ առաջընթացը նշանակում է, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է զրկվի իր ձայնի իրավունքից, եթե այս առումով հետագա առաջընթաց չգրանցվի նախքան 2009թ. հունվարին ԵԽԽՎ լրակազմ նստաշրջանը։
Վեհաժողովը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ հունվարի 29-ին, հինգշաբթի օրը, իր գալիք ձմեռային լրակազմ նստաշրջանի ժամանակ (2009թ. հունվարի 26-30-ը)։
Բաց դաս նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան
15.12.2008
2008թ. դեկտեմբերի 12-ին Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան` Էդմոն Մարուքյանը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների կողմից նախաձեռնված բաց դասի ընթացքում ներկայացրեց դասախոսություն` նվիրված Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ընդունման 60-ամյակին և մարդու իրավունքների միջազգային օրվան:
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների ներկայիս հայեցակարգին, դրա հետագա զարգացման փուլերին, ինչպես նաև քննարկում ծավալվեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների արդյունավետ գործունեության վերաբերյալ: Զուգահեռներով համեմատական վերլուծություն կատարվեց ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում ընդունված Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի` մասնավորապես Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միջև: Ուսանողների խնդրանքով, ներկայացվեց նաև ՄԱԿ-ի և ԵԽ-ի շրջանակներում գործող մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, որոնց գործունեության արդյունավետության շուրջ բուռն քննարկում ծավալվեց:
Բաց դասի ավարտին ներկա ուսանողները հայտնեցին իրենց խորին շնորհակալությունը ներկայացված բովանդակալից և հետաքրքիր դասախոսության համար և հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:
Մարդու իրավունքների միջազգային օր
10.12.2008
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ օրը 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհով մեկ հռչակեց մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը և դրանց հարգման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ ԺՆԵԿ ՀԿ-ն իր շնորհավորական ուղերձն է հղում բոլոր նրանց, ովքեր կիսում են Հռչակագրով ամրագրված արժեքները և ջանք չեն խնայում դրանց հաստատման համար:
Մամլո հաղորդագրություն - Մարդու իրավունքները Հայաստանում
08.12.2008
Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքնենը Հայաստանում» խորագրով հավաք-քննարկում, որը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին: Միջոցառումը կազմակերպված էր «Հելսինկյան քացաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» և «Կանանաց համահայկական միության» կողմից:
Միջոցառման ընթաքում անդրադարձ կատարվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և Հայաստանի ստանձնած պատրականություններին, քննարվեցին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող արդի խնդիրները, ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Օտարում» ֆիլմը, զեկույցով ելույթ ունեցավ փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Հավաքին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական բանտարկյալների կանայք, իրավապաշտպաններ, լրագրողներ և անհատներ:
Միջոցառման ավարտին հավաքի մասնակիցները (ավելի քան 150 ստորագրություն) համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ մասնավորապես ասվում է. «Այն ժամանակ, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, Հայաստանի բանտերում են պահվում ավելի քան 70 քաղբանտարկյալներ, հարյուրավոր մարդիկ ենթարկվում են հալածանքների և ազատվում են աշխատանքից` միմիայն իրենց տեսակետը հայտնելու համար: Նրանցից շատերը զրկվում են սեփականությունից ու գոյատևելու միջոցներից և ստիպված են հեռանալու սեփական երկրից¦: Որպես եզրակացություն` հայտարարության մեջ նշվում է. §Մենք հավատում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների ճանաչումը, վերականգնումը և պաշտպանությունը միակ միջոցն է, որով հնարավոր է հաղթահարել ներկայիս ճգնաժամը» :
Բոլոր հարցերով դիմել`
Նատալյա Մարտիրոսյանին
091495624; hca@netsys.am
Հայատարարության ամբողջական տեքստը կարող եք բեռնել այստեղից:
Հոդվածին կցագրված է 2 ֆայլ:
Բեռնավորելու(download) համար սեղմեք նրանց վրա:
Տեղի ունեցավ ֆոտոնկարների ցուցահանդես ակցիա
03.12.2008
2008թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Կանա±չ Վանաձոր խորագրով ցուցահանդես ակցիա, որն իրականացվեց Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի ծրագրի շրջանակներում:
Ֆոտոնկարների ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել այնպիսի լուսանկարներ, որպիսիք պատկերում են երբեմնի կանաչ գոտիները և այն տարածքները, որտեղ եղել են բազմամյա տնկիները, որոնք ներկայումս վերածվել են աղբանոցների, տաղավարների կամ շինությունների: Ցուցահանդեսի ընթացքում նաև ներկայացվել են այնպիսի լուսանկարներ, ինչպիսիք արձանագրում են միտումնավոր փչացվող բազմամյա ծառերի տեսարաններ, շինարարությունների ներսում մնացած ծառեր և այլ տեսարաններ, որոնք պատկերում են ծառերի և կանաչ գոտիների ոչնչացումը:
Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի ծրագրի շրջանակներում ԺՆԵԿ ՀԿ-ն նպատակ ունի շահերի պաշտպանության քարոզարշավի կազմակերպման և համախոհների մոբիլիզացման միջոցով հասնել Վանաձոր համայնքի զարգացման քառամյա ծրագրում այնպիսի դրույթի ընդգրկմանը, որով ամրագրվում է Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող բազմամյա տնկիների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` ապահովելով դրանց հիմնարար օրենսդրական պաշտպանությունը ապօրինի ծառահատումներից: Ծրագրի իրականացման անուղղակի նպատակն է պաշտպանել Վանաձոր համայնքի կանաչ գոտիները:
Կայացավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
26.11.2008
2008թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված աշխատանքային խմբի հանդիպումը, որը կազմակերպվել էր «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային խմբի հանդիպման նպատակն էր համայնքի զարգացման նախկին ծրագրի ուսումնասիրությունը և առաջարկությունների փաթեթի մշակումը: Առաջարկությունների փաթեթը կներկայացվի Վանաձոր համայնքի նորընտիր ղեկավարին և ավագանու անդամներին մշակվող ծրագրում ներառելու նպատակով: Առաջարկությունները նվիրված են բազմամյա տնկիների և կանաչ գոտիների պահպանությանը:
Մշակվել է EXIT POLL իրականացնելու առաջարկությունների փաթեթ
20.11.2008
«Երիտասարդական Նախաձեռնություններ Հանուն Ժողովրդավարական Ընտրությունների» ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 19-ին Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության քվեարկության օրը իրականացրած EXIT POLL–ի արդյունքների ամփոփման արդյունքում պատրաստել է EXIT POLL իրականացնելու համար առաջարկությունների փաթեթ:
Փաթեթը կարող եք բեռնել այստեղից:
Հոդվածին կցագրված է 1 ֆայլ:
Բեռնավորելու(download) համար սեղմեք նրանց վրա:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.11.2008
2008 թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Երևանում հարձակման և ծեծի է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ և «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Լրագրողը ստացել է ուղեղի ցնցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրա գլխին մի քանի կար են դրել: Էդիկ Բաղդասարյանին նախկինում էլ սպառնացել են, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս հարձակումն անմիջական կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ:
Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողները ենթարկվում են ստոր հաշվեհարդարի, իշխանությունները հավաստիացնում են, թե ամեն ինչ անելու են չարագործներին հայտնաբերելու համար, սակայն հանցագործությունները մնում են չբացահայտված, կատարողներն ու կազմակերպիչները` անպատիժ: Եվ այդ անպատժելիությունը արձակում է նրանց ձեռքերը, ովքեր կցանկանային լռեցնել ազատ խոսքը:
Մենք դատապարտում ենք այս բռնարարքը և կոչ ենք անում իշխանություններին` հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին:
Երեւանի մամուլի ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Հայաստանի ժուռնալիստների միություն
«ԹԻՄ» հետազոտությունների կենտրոն
«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հետաքննական լրագրության Scoop դանիական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ
Վկայականների հանձնում EXIT POLL հարցազրուցավարներին
10.11.2008
2008թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարկադական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված վկայականների հանձնման արարողություն: Վկայականներ ստացան «Երիտասարդական նախաձեռնություններ հանուն ժողովրդավարական ընտրությունների» ծրագրի շրջանակներում EXIT-POLL, այն է ընտրատեղամասի ելքի մոտ հարցում իրականացրած հարցազրուցավարները:
Հոկտեմբերի 19-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ընթացքում Վանաձոր քաղաքի բոլոր 58 ընտրատեղամասերում իրականացվեց EXIT-POLL հարցում: Այն իրականացվել է ԺՆԵԿ ՀԿ կողմից հավաքագրված և վերապատրաստված 116 քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների միջոցով:
Վկայականների հանձնման արարողությանը ԺՆԵԿ ՀԿ ներկայացուցիչներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին հարցազրուցավարներին` իրենց գրագետ և հաջող աշխատանքի համար: Այս հարցման ողջ գործընթացի արդյունքների ամփոփմամբ կազմակերպությունը կնախապատրաստվի հետագայում համապետական ընտրությունների ընթացքում EXIT-POLL հարցումների իրականացմանը:
Մարդու իրավունքների կրթություն գյուղական համայնքների համար
01.11.2008
Պատիվ ունենք տեղեկացնելու, որ սկսած սույն թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկել է «Մարդու իրավունքների կրթություն գյուղական համայնքների համար» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից, Պետական Դեպարտամենտի և Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ:
ԺՆԵԿ ՀԿ-ն նպատակ ունի սույն ծրագրի շրջանակներում վերապատրաստել Լոռու մարզի 6 համայնքների /Ախթալա, Օձուն, Մարց, Գարգառ, Վահագնի և Մարգահովիտ/ երիտասարդ առաջնորդներին մարդու իրավունքների հասկացությունների, ինչպես նաև ազգային և միջազգային պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Դասընթացի արդյունքում վերապատրաստման մասնակիցները կտիրապետեն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրակմանը:
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
22.10.2008
2008թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից հրավիրված մամուլի ասուլիս, որը նվիրված էր «Երիտասարդական նախաձեռնություններ հանուն ժողովրդավարական ընտրությունների» ծրագրի շրջանակներում իրականացված EXIT-POLL - հարցում ընտրատեղամասի ելքի մոտ հարցման արդյունքների ամփոփմանը:
Հոկտեմբերի 19-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ընթացքում Վանաձոր քաղաքի բոլոր 58 ընտրատեղամասերում իրականացվեց EXIT-POLL հարցում: Այն իրականացվել է ԺՆԵԿ ՀԿ կողմից հավաքագրված և վերապատրաստված 116 քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների միջոցով:
Վանաձոր համայնքի 58 ընտրական տեղամասերի ելքի մոտ հարցվել է 6604 ընտրող, որոնցից հրաժարվել են հարցմանը պատասխանել 1961 ընտրողներ: Հիմնականում հրաժարվել են պատասխանել ավագանու ընտրությանը վերաբերող հարցին: Հարցմանը պատասխանել են 4643 ընտրողներ:
Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց EXIT-POLL հարցման արդյունքները, մեթոդաբանությունը, սխալների պատճառները և այն խոչընդոտները, որոնց հանդիպել են հարցազրուցավարները ընտրատեղամսերի ելքերի մոտ:
Ծրագրի նպատակն է` զարգացնելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների կիրարկումը երիտասարդության կողմից` բարձրացնել Լոռու մարզի 10 փոքր համայնքներում և Վանաձոր քաղաքում բնակվող երիտասարդների դերն ու մասնակցությունը 2008թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
ԺՆԵԿ ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. Վանաձորում: ԺՆԵԿ ՀԿ-ի առաքելությունն է` երիտասարդության ակտիվացման միջոցով աջակցել Հայաստանում մարդկային զարգացմանը նպաստող քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործընթացներին:
EXIT POLL հարցումն իրականացվել է «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից Քաունթրփարթ Ինթերնեշնլ Հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Վանաձորում կայացավ հարցում ընտրատեղամասերի ելքի մոտ` EXIT POLL
20.10.2008
2008թ. հոկտեմբերի 19-ին կայացած Վանաձոր համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների ընթացքում իրականացված EXIT POLL հարցման վերջնական տվյալների համաձայն Վանաձոր համայնքի 58 ընտրական տեղամասերի ելքի մոտ հարցվել է 6604 ընտրող, որոնցից հրաժարվել են հարցմանը պատասխանել 1961 ընտրողներ: Հարցմանը պատասխանել են 4643 ընտրողներ, որոնց ձայները բաշխվել են հետևյալ կերպ,
Համայնքի ղեկավարի թեկնածուներ
1.Սամվել Վանցիկի Դարբինյան 2441 ձայն,
2.Էդվարդ Ազատի Խլղաթյան 398 ձայն,
3.Գառնիկ Բենիկի Սահակյան 119 ձայն
4. Սենիկ Սարիբեկի Էվինյան 117 ձայն,
5.Սեյրան Երեմի Հարությունյան 108 ձայն
6.Գագիկ Սամսոնի Ղազարյան 66 ձայն,
Ավագանու անդամության թեկնածուներ`
1. Գևորգ Սուրիկի Շահինյան 157 ձայն,
2. Կարեն Վարշամի Ադամյան – 145 ձայն,
3. Հայկ Բենիամինի Հովսեփյան 126 ձայն,
4. Վահագն Սեյրանի Ավագյան 117 ձայն,
5. Արարատ Դիմիտրիի Գինոսյան 98 ձայն,
6. Արտյոմ Գագիկի Գրիգորյան 89 ձայն,
7. Արայիկ Բախշոյի Չոբանյան 82 ձայն,
8. Արման Վաղարշակի Ափինյան 74 ձայն,
9. Գայանե Սեյրանի Քալանթարյան 73 ձայն,
10. Արմեն Ստեփանի Այվազյան 71 ձայն,
11. Սեյրան Սանասարի Աղաբեկյան 70 ձայն,
12. Արայիկ Մեխակի Սարգսյան 70 ձայն,
13. Սամվել Աշոտի Դիլոյան 69 ձայն,
14. Կարեն Վալդեմարի Պառավյան 66 ձայն,
15. Սեյրան Հայկի Ղամբարյան 62 ձայն,
16. Արման Ռոբերտի Բեռնեցյան 61 ձայն,
17. Մացակ Միշայի Դարբինյան 61 ձայն,
18. Ալեքսանդր Հարությունի Հարությունյան 60 ձայն,
19. Արամ Ժորայի Հախինյան 59 ձայն,
20. Այծեմնիկ Հայկի Օհանյան 57 ձայն,
21. Գուրգեն Ռադիկի Ղալեչյան 55 ձայն,
22. Կարեն Ստեփանի Գրիգորյան 54 ձայն,
23. Արմեն Ցոլակի Մարուքյան 48 ձայն,
24. Արմենուհի Ստեփանի Կյուրեղյան 47 ձայն,
25. Հրանտ Կառլենի Մարգարյան 47 ձայն,
26. Արամ Արամայիսի Մկրտչյան 46 ձայն,
27. Վահե Ժորայի Բադալյան 45 ձայն
28. Գերասիմ Գեորգիի Սարուխանյան 45 ձայն,
29. Ժորա Մացակի Մոսոյան 44 ձայն
30. Գառնիկ Իգորի Հակոբջանյան 42 ձայն
31. Լիպարիտ Ֆեդիկի Գալստյան 41 ձայն,
32. Ասատուր Սամվելի Սողոյան 39 ձայն,
33. Արմեն Աշոտի Սարոյան 37 ձայն,
34. Զավեն Խորենի Էվոյան 34 ձայն,
35. Ահարոն Մովսեսի Մակարյան 33 ձայն,
36. Հ րաչյա Շահենի Կռոյան 31 ձայն,
37. Քրիստինե Մկրտչի Թամարյան 32 ձայն,
38. Գագիկ Ռոբերտի Աթաբեկյան 29 ձայն,
39. Արեն Մելսի Սանթոյան 29 ձայն,
40. Վահան Աշոտի Մխիթարյան 29 ձայն,
41. Ջիվան Միսակի Սարգսյան 28 ձայն,
42. Արա Վիլունի Առաքելյան 27 ձայն,
43. Տարոն Էդուարդի Ապրեսյան 25 ձայն,
44. Հովհաննես Ռոբերտի Նիկողոսյան 24 ձայն,
45. Տաթևիկ Վրույրի Հովսեփյան 23 ձայն,
46. Նարեկ Գագիկի Ղազարյան 23 ձայն,
47. Արմենակ Վախթանգի Մալխասյան 23 ձայն,
48. Արտակ Նորիկի Ոսկանյան 22 ձայն,
49. Կոլյա Սերյոժայի Հովսեփյան 21 ձայն,
50. Սուրեն Սիրվենի Օչինյան 20 ձայն,
51. Արման Սեյրանի Կռոյան 18 ձայն,
52. Արամ Ֆելիքսի Համբարձումյան 17 ձայն,
53. Մուշեղ Արտավազդի Դաղբաշյան 16 ձայն,
54. Գուրգեն Ստյոպայի Ղուկասյան 11 ձայն,
55. Արմեն Նորիկի Գալոյան 9 ձայն,
56. Արայիկ Ասատուրի Նիազյան 9 ձայն,
57. Սեյրան Սերյոժայի Սարդարյան 5 ձայն,
58. Մարտիկ Սամվելի Մելիքբեկյան 2 ձայն:
Հրաժարվել են պատասխանել հարցմանը 1961 ընտրողներ:
EXIT POLL հարցումն իրականացվել է «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից Քաունթրփարթ Ինթերնեշնլ Հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Կայացան Դեբատ – քննարկումներ Լոռու մարզի 10 համայնքներում
17.10.2008
2008թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացրել է դեբատ – քննարկումներ Լոռու մարզի 10 գյուղական համայնքներում, այն է` Բազում, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Մեծ Պառնի, Սարահարթ, Գոգարան, Աքորի, Մարց, Անտառաշեն համայնքի ղեկավարի ընտրությունների համար գրանցված թեկնածուների և ընտրողների միջև: Դեբատ – քննարկումների նպատակն է գյուղական համայնքներում բաց և թափանցիկ քարոզարշավների մշակույթի ձևովորումը ի նպաստ ժողովրդավարական ընտրությունների:
Կլոր սեղան քննարկում Վանաձոր համայնքի ավագանու անդամության թեկնածուների և ՀԿ ներկայացուցիչների միջև
15.10.2008
2008թ. հոկտեմբերի 15-ին տեղի «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղան քննարկումը
Քննարկմանը մասնակցեցին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների համար գրանցված թեկնածուներ, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին բազմամյա տնկիների և կանաչ գոտիների հետ կապված հիմնահարցերը, ինչպես նաև ավագանու ընտրությունների համար գրանցված թեկնածուները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերի այն դրույթները, որոնք ուղղված են Վանաձոր համայնքի կանաչ գոտիների պաշտպանությանը:
Քննարկման ընթացքում լոբբինգի միջոցով աշխատանք տարվեց, որպեսզի համայնքի ղեկավարի և ավագանու անդամության ընտրությունների համար գրանցված թեկնածուները պարտավորվեն, որ ընտրվելու դեպքում Վանաձոր համայնքի զարգացման քառամյա ծրագրում կներառեն դրույթ` նախատեսող համայնքի բազմամյա տնկիների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և կանաչ գոտիների պահպանություն:
«Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագրի նպատակն է ՇՊ քարոզարշավի կազմակերպման և համախոհների մոբիլիզացման միջոցով հասնել Վանաձոր համայնքի զարգացման քառամյա ծրագրում այնպիսի դրույթի ընդգրկմանը, որով ամրագրվում է Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող բազմամյա տնկիների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` ապահովելով դրանց հիմնարար օրենսդրական պաշտպանությունը ապօրինի ծառահատումներից: Ծրագրի անուղղակի նպատակն է Վանաձոր համայնքի կանաչ գոտիների պաշտպանությունը:
«Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագիրը ֆինանսավորվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի միջոցով, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» և ԱՄՆ ՄԶԳ կողմից:
EXIT-POLL ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
11.10.2008
Հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթում «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հարցում ընտրատեղամասի ելքի մոտ /EXIT-POLL/ դասընթաց իրականացրեց Վանաձոր քաղաքի 116 երիտասարդ ակտիվիստների համար, որոնք «Երիտասարդկան նախաձեռնություններ հանուն ժողովրդավարական ընտրությունների» ծրագրի շրջանակներում 2008թ. հոկտեմբերի 19-ին կայանալիք Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման ընտրության քվեարկության օրը Վանաձոր համայնքի բոլոր 58 ընտրատեղամասերում իրականացնելու են հարցում ընտրատեղամասի ելքի մոտ /EXIT-POLL/: Հարցման արդյունքները ընտրատեղամասերի փակման պահից տրամադրվելու են տեղական ԶԼՄ-ներին, որոնք դրանք հրապարակելու են մինչև տեղեմասերից ստացվող տվյլաների հայտնի դառնալը:
Հայաստան. ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է մտահոգված մնալ 1609 և 1620 բանաձևրի կատարման սահմանափակ առաջընթացի կապակցությամբ
02.10.2008
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը ստացել է Մարդու իրավունքների հանձնակատարի 2008թ. հուլիսի 13-ից 15-ը Երևան այցի վերաբերյալ նրա զեկույցը և չափազանց անհանգստացած է այդտեղ տեղ գտած փաստերի և եզրակացությունների կապակցությամբ, որոնք ցույց են տալիս, որ Վեհաժողովի հիմնական պահանջների առումով միայն սահմանափակ առաջընթաց է արձանագրվել: Հանձնաժողովը հետևաբար առաջարկել է Մարդու իրավունքների հանձակատարին վերադառնալ Երևան և զեկուցել հանձնաժողովին 2008թ. դեկտեմբերի 17-ի Փարիզի հավաքին:
Նկատելով, որ դրական քայլեր են արվել անկախ և արժանահավատ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ, Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ծայրաստիճան մտահոգված մնալ 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ ազատությունից զրկված անձանց առումով:
Թիվ 1620 (2008) բանաձևում Վեհաժողովը հստակ նշել էր, որ «այն գործերը, որոնք դեռ քննության փուլում են, պետք է փակվեն, կամ արագ կերպով ուղարկվեն դատարան», «ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների», և որ, «այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են քրեական օրենսգրքի 300 և 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը»:
Այդ առումով, հանձնաժողովը նշել է, որ թեև նախնական կալանքում գտնվող անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է, 300 և 225 հոդվածներով մեղադրվող յոթ անձանց գործերը դեռևս դատարան չեն ուղարկվել` չափից դուրս երկար հետաքննության հետևանքով: Ի լրումն, հանձնաժողովը խորապես մտահոգված է, որ մարտի 1-ին և 2-ին տաս հոգու մահվան պատասխանատուների վերաբերյալ հետաքննությունը դեռ չի եզրափակվել կամ դեռ եզրափակման մոտ չէ:
Լուրջ հարցեր են մնում մարտի 1-ի և 2-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվածների դեմ առաջադրված մեղադրանքների բնույթի, ինչպես նաև մի շարք գործերի դատական ընթացակարգի`ներառյալ արդար դատաքննության սկզբունքի կապակցությամբ: Ի լրումն, և հակառակ Վեհաժողովի պահանջներին, 19 անձ դատապարտվել են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա: Հանձնաժողովը հետևաբար լրջորեն մտահոգված է, որ մարդկանց կարող են կալանավորել և նույնիսկ դատապարտել նրանց քաղաքական հայացքների և ոչ բռնի գործունեության համար, ինչն անընդունելի է Վեհաժողովի համար:
Հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկել համաներման, ներման հրամանագրի կամ առկա ցանկացած այլ իրավական միջոցի կիրառման հնարավորությունը, որպեսզի լուծեն 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված անձանց խնդիրը: Հանձնաժողովը լրջորեն կոչ է անում իշխանություններին քննարկել նման հնարավորությունը, որը Վեհաժողովի պահանջների կատարման գործում կհանգեցնի կարևոր առաջընթացի:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել անկախ և արժանահավատ հետաքննության ստեղծման ուղղությամբ դրական քայլերը` ինչպես նշված է Հանձնակատարի զեկույցում: Հանձնաժողովը իր լիակատար զորակցությունն է հայտնում Հանձնակատարի առաջարկություններին: Այն ողջունում է այս հարցի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների և Հանձնակատարի միջև ընթացող կառուցողական երկխոսությունը և հույս հայտնում, որ մնացյալ կարևոր խնդիրները շուտով կլուծվեն, որպեսզի փորձագետների խումբը սկսի և հնարավորինս շուտ ավարտի իր աշխատանքը:
Հանձնաժողովի կարծիքով Հայաստանը Թիվ 1609 (2008) և Թիվ 1620 (2008) բանաձևերի կատարման առումով գտնվում է շեմին: Այժմ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն այս խնդիրը լուծելու համար: Այս առումով, հանձնաժողովը իր լիակատար վստահությունն է հայտնում և ամբողջովին սատարում է Մարդու իրավունքների հանձնակատարին: Հետևաբար այն հրավիրում է Հանձնակատարին կրկին այցելել Երևան և 2008թ. դեկտեմբերի 17-ի հանձնաժողովի հանդիպմանը զեկուցել անկախ և արժանահավատ հետաքննության և մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների ազատ արձակման ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին: Դեկտեմբերին, այդ զեկույցի հիման վրա, հանձնաժողովը կորոշի, թե ինչպիսի քայլեր, և հնարավոր պատժամիջոցներ, այն կառաջարկի 2009թ. Վեհաժողովի հունվարյան լիագումար նիստին:
ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ցույց են տալիս, որ տեղական ժողովրդավարությունը հետագա շոշափելի ամրապնդման կարիք ունի
29.09.2008
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի պատվիրակությունը, որը գլխավորում էր տկն. Վերոնիկ Մորեյրան (Ֆրանսիա) Երևան էր ժամանել անցած չորեքշաբթի և մի շարք կարևոր հանդիպումներ ունեցել պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Այնուհետև դիտորները բաշխվեցին Երևանի բոլոր ընտրատարածքներում և այցելեցին մոտ 100 ընտրատեղամաս։
Երևանում երեկ տեղի ունեցած տեղական ընտրությունների կապակցությամբ ԵԽ Կոնգրեսի դիտորդները մտահոգված են, որ մի շարք տեղերում թափանցիկության պակասը և լարվածությունը ստվերում են Հայաստանում տեղական ժողովրդավարության շարունակական զարգացումը։
Մի կողմից դիտորդները նշել են, որ ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը այն տարածքներում, որտեղ տեղի էին ունենում ավագանու ընտրություններ, ընդգծում է տեղական ինքնակառավարման հարցերի նկատմամբ ընտրողների հետաքրքրության ցածր մակարդակը։
Մյուս կողմից, այն տարածքներում, որտեղ քաղաքական բարձր շահագրգռություն կար, խախտումները, ընտրատեղամասերից հաճախ հաղորդվող լարվածությունները և որոշ դեպքերում անհամաչափ բարձր մասնակցությունը տպավորություն էին ստեղծում, որ քաղաքական ժողովրդավարական մշակույթը Հայաստանում հետագա ամրապնդման կարիք ունի։
Մի տարածքից մյուսը ընտրողներին փոխադրելու և կաշառվածության մասին հաղորդումներ ստանալուն զուգընթաց նրանք անձամբ ականատես են եղել թափանցիկության պակասի թե՜ քվեարկության և թե՜ ձայների հաշվառման ընթացակարգերում։
Կոնգրեսի աշնանային նստաշրջանի ժամանակ (2008թ. դեկտեմբեր) զեկուցող պրն. Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո, SOC), կներկայացնի առաքելության բոլոր եզրակացությունները։
Կոնգրեսը խրախուսում է Հայաստանի իշխանություններին օգտվել իր հանձնարարականներից, մասնավորապես երկրում տեղական ժողովրդավարության շոշափելի ամրապնդման նկատառումով։
Պատվիրակության անդամները՝
- տկն. Վերոնիկ Մորեյրա, Կոնգրես (Ֆրանսիա -NR) – պատվիրակության ղեկավար
- պրն. Պաոլո Ռոնդելիlli, Կոնգրես (Սան Մարինո, SOC) – Զեկուցող
- պրն. Ջո Քոնվեյ, Կոնգրես (Իռլանդիա, ILDG)
- պրն. Միհկել Յուկամի, Կոնգրես (Էստոնիա, EPP/CD)
- պրն. Դոբրիցա Միլովանովիչ, Կոնգրես (Սերբիա, NR)
- տկն. Դոմինիկ Ռոնգա, Կոնգրես (Ֆրանսիա, SOC)
- պրն. Ուլդիս Ռոզենբերգս, Կոնգրես (Լատվիա, EPP/CD)
Կոնգրեսի քարտուղարությունից՝
- տկն. Անտոնելա Կանոլատի, տնօրեն
- պրն. Միշել Ռիվոլիե, ծրագրի ղեկավար
- տկն Գոյուլ Կոչակ, քարտուղարություն
Մամուլի հետ կապերի պատասխանատու՝
Դմիտրի Մարչենկով, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես, հաղորդակցությունների բաժին
Հեռ.՝ +33 (0)3 88 41 32 81 ; Fax+33 (0)3 88 41 27 51 ; dmitri.marchenkov@coe.int ; www.coe.int/congress
EXIT – POLL Վանաձորում
20.09.2008
Հարգելի գործընկերներ,
Պատիվ ունենք Ձեզ տեղեկացնելու, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին «Ժողովրդավարական Նախաձեռնությունների Երիտասարդկան Կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպությանը շնորհվել է 2008թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին աջակցող դրամաշնորհ «Երիտասարդական Նախաձեռնություններ հանուն ժողովրդավարական ընտրությունների» ծրագրի իրականացման համար:
Սույն ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում Վանաձոր քաղաքի բոլոր 58 ընտրատեղամասերում հոկտեմբերի 19-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ EXIT-POLL հարցման կազմակերպումը: Այն իրականացվելու է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող և իրենց կարողություններն ու ներուժը համադրելու միջոցով ժողովրդավարական չափանիշներին համահունչ հասարակություն կառուցելու ցանկություն ունեցող երիտասարդների մոբիլիզացման միջոցով:
Այդ իսկ պատճառով, մենք ապավինում ենք Ձեր կազմակերպությունների ակտիվ երիտասարդների (անդամներ, կամավորներ, համախոհներ, շահառուներ) աջակցությանը և հայտարարում մրցույթ, որի արդյունքում ընտրվելու են ընդհանուր թվով 116 երիտասարդներ (յուրաքանչյուր ընտրատեղամասում աշխատելու են երկուական երիտասարդ), ովքեր.
• Անցնելու են հատուկ դասընթաց, որի ժամանակ վերջիններիս ուսուցանվելու են EXIT-POLL հարցում իրականացնելու հմտություններ,
• Ընտրությունների օրը ընտրատեղամասերում հարցում իրականացնող երիտասարդներին տրամադրվելու են բջջային հեռախոսների վերալիցքավորման քարտեր, մինչև 5.000 դրամ գումար որպես օրապահիկ, EXIT-POLL մակագրությամբ վերնազգեստ, ինչպես նաև գրենական պարագաներ,
• EXIT-POLL հարցումը հաջողությամբ իրականացրած երիտասարդներին տրվելու են վկայականներ` հավաստող վերջիններիս մասնակցությունը 2008թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ որպես EXIT-POLL հարցում իրականացնողների:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակությունը 2008թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացին`ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք դիմել Արփինե Սերոբյանին` 2-34-72 հեռախոսահամարով, ycdi@democracy.am էլեկտրոնային փոստով կամ այցելելով ԺՆԵԿ ՀԿ գրասենյակ Տիգրան Մեծի 63/16 հասցեով:
Դիմումի ձևը բեռնաթափեք այստեղ:
Կանխավ շնորհակալություն Ձեր համագործակցության և աջակցության համար:
Հոդվածին կցագրված է 1 ֆայլ:
Բեռնավորելու(download) համար սեղմեք նրանց վրա:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2008
2008թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարկադակն կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված մամուլի ասուլիս, որը նվիրված էր «Երիտասարդական նախաձեռնություններ հանուն ժողովրդավարական ընտրությունների» ծրագրի մեկնարկին:
Ծրագրի շրջանակներում ԺՆԵԿ ՀԿ-ն նպատակ ունի զարգացնելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների կիրարկումը երիտասարդության կողմից` բարձրացնել Լոռու մարզի 10 փոքր համայնքներում և Վանաձոր քաղաքում բնակվող երիտասարդների դերն ու մասնակցությունը 2008թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Սույն ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում հոկտեմբերի 19-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ընթացքում Վանաձոր քաղաքի բոլոր 58 ընտրատեղամասերում EXIT-POLL հարցման կազմակերպումը: Այն իրականացվելու է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող և իրենց կարողություններն ու ներուժը համադրելու միջոցով ժողովրդավարական չափանիշներին համահունչ հասարակություն կառուցելու ցանկություն ունեցող երիտասարդների մոբիլիզացման միջոցով: EXIT-POLL հարցման արդյունքները կտրամադրվեն տեղական ԶԼՄ-ներին քվեարկության ավարտից հետո:
Հայտարարություն
16.09.2008
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի երրորդ գումարման ընտրություններում թեկնածություն չառաջադրելու եւ որեւէ թեկնածություն չպաշտպանելու մասին
Մենք` ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախապատրաստական եւ իրականացման անցած փուլերում մեծ շահագրգռությամբ մասնակցել ենք ծրագրի հնարավոր թիրախների մշակմանը, Շահառուների խորհրդի (ՇԽ) կազմավորման կարգի մշակմանը, ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, մոնիտորինգ եւ հանրային իրազեկում ենք իրականացրել` հնարավորինս ապահովելու ծրագրային գործընթացների թափանցիկությունը: Այդ ամենի հետ մեկտեղ, անցած 2 տարում ուշադրությամբ հետեւելով Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրում քաղաքացիական հասարակության դերակատարությանը, որոշել ենք սեպտեմբերի վերջին կայանալիք ՇԽ-ի երրորդ գումարման ընտրությունների համար թեկնածուներ չհայտավորել եւ թեկնածություն չպաշտպանել` հետեւյալ պատճառներով.
ՀՄՀ-Հայաստան Ծրագրի հանրային հսկողության մարմինը` Շահառուների Խորհուրդը, որ կոչված է պաշտպանելու ծրագրի 750.000 ուղղակի շահառուների շահերը, իր կանոնակարգում համակարգային թերություն ունի, ինչը էականորեն նվազեցնում է ՇԽ-ի առաքելության իրականացման արդյունավետության աստիճանը. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ 15 անդամներից բաղկացած Շահառուների խորհուրդը ծրագրի գլխավոր մարմին` Կառավարման խորհուրդ (ԿԽ) է պատվիրակում 5 հոգու իր կազմից, որոնք շարունակում են միաժամանակ մնալ ՇԽ-ում` այդպիսով հանգեցնելով շահերի ակնհայտ բախման:
Անցած 2 տարվա ընթացքում ծրագրի ՇԽ-ի կազմից ԿԽ պատվիրակված մի քանի անդամներ մասնակցել են ծրագրային (կապալային) մրցույթների, ծրագրային միջոցներից պատվեր ակնկալելով, եւ բոլոր այդ մրցույթների անցկացման ժամանակամիջոցում մնացել են ՇԽ-ի ու ԿԽ-ի անդամներ: Բացի այդ, նրանք, մասնակցելով մրցույթներին, այդ մասին անհրաժեշտ չեն համարել տեղեկացրել Շահառուների խորհրդին: Շահերի այսօրինակ բախման քննադատություններին ի պատասխան, հայտատուները նշել են, թե իրենք ՇԽ-ից եւ ԿԽ-ից հրաժարական կտան միայն այն դեպքում, եթե մրցույթում շահեն:
2008 թվի հուլիսի 23-ի նիստում[1] ծրագրի Կառավարման խորհուրդը միաձայն որոշել է դոլարի արժեզրկման եւ շինաշխատանքների թանկացման պատճառաբանություններով կրճատել ծրագրի ջրաշինարարական արդյունքները: Ջրաշինարարական արդյունքների կրճատումները, զանազան մեթոդաբանական հաշվարկներով, կազմում են 50-70 տոկոս: Այս որոշմանը ԿԽ-ի պետական պաշտոնյաների հետ միաձայն կողմ են քվեարկել նաեւ ՇԽ-ից ԿԽ պատվիրակված բոլոր 4 անդամները[2]: Այս կրճատման որոշումից առաջ ՇԽ-ի կարծիքն ու դիրքորոշումը չեն կամեցել իմանալ ոչ միայն ԿԽ-ի անդամները, այլեւ ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ը: Նման կրճատումն ուղղակիորեն եւ խստորեն վնասում է հարյուրհազարավոր գյուղացիների եւ ֆերմերների շահերին: Այնինչ, մի կողմից ծրագիրը պլանավորող եւ նախապատրաստող աշխատանքային խումբը պարտավոր էր ժամանակին պատշաճ կերպով կանխատեսել բոլոր հնարավոր ռիսկերը, իսկ, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր էր պահուստային կամ այլ միջոցներ ներդնել ծրագիրը չկրճատելու եւ գյուղացիներին հուսախաբ չանելու համար, մանավանդ, երբ ծրագրի համաֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների առկայության մասին ՀՀ իշխանությունները բազմիցս են վստահաբար արտահայտվել:
ՇԽ-ի անցած 2 ընտրությունների ժամանակ քաղաքացիական հասարակության անունից են ներկայացել, ընտրել եւ ընտրվել մի ամբողջ խումբ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, որոնք միաժամանակ աշխատում են պետական հիմնարկներում, արդյունքում` ՀՄՀ-Հայաստան ծրագրի խնդիրների լուծման գործում իրենց դիրքորոշումները հիմնականում համընկել են իշխանական պաշտոնյաների դիրքորոշումներին[3]: Դրանով շահագրգիռ հանրության մասնակցության գաղափարը նենգափոխվել է եւ իրական շահառուների (ոչ թե մասնավոր շահ հետապնդողների) պաշտպանությունը խորհրդում դարձել է գրեթե անհնարին:
ՇԽ-ից համառորեն եւ հետեւողականությամբ գաղտնի են պահվում ծրագրի ընթացքին եւ, հավանաբար, կասեցման կամ դադարեցման ռիսկերին վերաբերվող ու ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված գաղտնիք չպարունակող այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի եւ գործող նախագահ Ս.Սարգսյանի նամակները` ուղղված ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչին:
Վերոհիշյալ եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության պաշտպանած ՇԽ երեք անդամների (Լեւոն Բարսեղյան, Արթուր Սաքունց եւ Սեյրան Մարտիրոսյան) ներդրած ջանքերը հիմնականում ապարդյուն են եղել: Խնդիրների հնարավոր լուծումների նախաձեռնությունները ՇԽ-ի մեծամասնության ջանքերով տապալվել են:
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան եւ կորպորացիայի հայաստանյան ներկայացուցիչները ամբողջությամբ տեղյակ են վերոհիշյալ խնդիրներին, բայց էական ջանքեր չեն ներդրել դրանց լուծման համար եւ շոշափելի ազդեցություն չեն ունեցել ՇԽ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա:
Այսպիսով, մենք գտնում ենք, որ ՇԽ-ն իր կանոնակարգային ձեւաչափով ըստ էության, եղել ու մնում է որպես միջպետական համաձայնագրով պահանջվող` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձեւական մարմին եւ ոչ թե շահառուների շահերի պաշտպան ու ի զորու է կարգավորել մանր ընթացակարգային հարցեր միայն:
Առաջիկայում առավել խիստ հսկողության տակ ենք պահելու ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընթացքը, ՇԽ-ի եւ ԿԽ-ի աշխատանքները, եւ պարբերաբար հանրությանն ենք ներկայացնելու մեր դիտարկումները ծրագրի ընթացքի մասին:
15 սեպտեմբերի, 2008
1. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
2. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
3. Երևանի մամուլի ակումբ
4. Հայաստանի Հելսինկյան կոմիտե
5. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
6. Համայնքների ֆինանսիստների միություն
7. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
8. Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանյան մասնաճյուղ
9. «Մենք պլյուս» ՀԿ,
10. «Կրթության ասպարեզ» ՀԿ
11. Ազատանի «Ազատան» համայնքային կենտրոն
12. Լրագրողների «Սելեն» ակումբ, ՀԿ
13. «Հոգևոր Հայաստան», ՀԿ
14. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», ՀԿ
15. Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն
16. «Խնամք» ՀԿ
17. Լոռե էկո ակումբ
18. «Ֆեմիդա» ՀԿ,
19. «Վստահություն» սոցիալական աշխատանքի և հետազոտությունների կենտրոն
20. «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա», ՀԿ
21. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
22. «Թիմ» հետազոտությունների կենտրոն, ՀԿ
23. «Ինտերնյուս-Հայաստան» ՀԿ
24. Հոգեկան առողջության հիմնադրամ
25. Սոցիալական քաղաքականության և զարգացման կենտրոն
26. Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն
27. «Բժիշկների և ինժեներների միություն» ՀԿ
28. Իրավունքների տեղեկատվական կենտրոն
29. «Հույսի կամուրջ» ՀԿ
30. «Դափնեճյուղ» ՀԿ
31. «ՄԷԿ» մշակութային էքսպերիմենտալ կենտրոն»
32. «Բիոսոֆիա» ՀԿ
33. «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ
34. «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ
35. «Գեոֆոն» ՀԿ
36. «Շիրակ կենտրոն» ՀԿ
37. Գյումրու Օրհուս-կենտրոն
38. Ժամանակի հայացքից, ՀԿ
39. Վանաձորի մամուլի ակումբ, ՀԿ
40. Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն, ՀԿ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27.08.2008
2008թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցավ «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» (ԺՆԵԿ) հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված մամուլի ասուլիս` նվիրված «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագրի մեկնարկին:
Մամլո ասուլիսի նպատակն էր իրազեկել հասարակությանը ծրագրի ու շահերի պաշտպանության քարոզարշավի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակներում ԺՆԵԿ ՀԿ-ն նպատակ ունի շահերի պաշտպանության քարոզարշավի կազմակերպման և համախոհների մոբիլիզացման միջոցով հասնել Վանաձոր համայնքի զարգացման եռամյա ծրագրում այնպիսի դրույթի ընդգրկմանը, որով ամրագրվում է Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող բազմամյա տնկիների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` ապահովելով դրանց հիմնարար օրենսդրական պաշտպանությունը ապօրինի ծառահատումներից: Ծրագրի իրականացման անուղղակի նպատակն է պաշտպանել Վանաձոր համայնքի կանաչ գոտիները:
«Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագիրը ֆինանսավորվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի միջոցով, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» և ԱՄՆ ՄԶԳ կողմից:
ԺՆԵԿ ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. Վանաձորում: ԺՆԵԿ ՀԿ-ի առաքելությունն է` երիտասարդության ակտիվացման միջոցով աջակցել Հայաստանում մարդկային զարգացմանը նպաստող քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործընթացներին:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Տաթևիկ Մատինյանին 2-34-72, 091- 25 -58 - 98 հեռախոսահամարներով:
Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի
07.08.2008
Հարգելի գործընկերներ,
Պատիվ ունենք տեղեկացնելու, որ սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից մեկնարկել է «Շահերի պաշտպանության քարոզարշավ հանուն կանաչ Վանաձորի» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից, «ՀԿ կենտրոն» ՔՀԶԿ հյուսիսային մասնաճյուղի, Քաունթերփարթ ինթերնեշնլի «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Սույն ծրագրի շրջանակներում ԺՆԵԿ ՀԿ-ն շահերի պաշտպանության քարոզարշավի կազմակերպման և համախոհների մոբիլիզացման միջոցով փորձելու է հասնել Վանաձոր համայնքի զարգացման եռամյա ծրագրում այնպիսի դրույթի ընդգրկմանը, որով ամրագրվում է Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող բազմամյա տնկիների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` ապահովելով դրանց հիմնարար օրենսդրական պաշտպանությունը ապօրինի ծառահատումներից: Ծրագրի իրականացման անուղղակի նպատակն է պաշտպանել Վանաձոր համայնքի կանաչ գոտիները:
Խոսքի ազատության հաղթանակ. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ա1+ հեռուստաընկերության գործով ընդուված վճռի վերաբերյալ
18.06.2008
Հեռուստատեսությունը լուրջ ազդեցություն ունեցող լրատվամիջոց է: Կարգավորիչ մարմինների որոշումները` շնորհել, մերժել կամ հետ վերցնել հեռարձակման արտոնագրերը, կարող են անմիջական ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա և, հետևաբար` ժողովրդավարության գործունեության վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը վերջակետ է դնում Հայաստանի իշխանությունների կողմից Ա1+ հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատև սագայում: Վճիռը կայացվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բազմաթիվ կոչերը անտեսվել էին Հայաստանի իշխանությունների կողմից: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններն իրավական պարտավորություն ունեն ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Նրանք դա պետք է անեն առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց պարտավորությունների մասին հիշեցումների:
Դատարանի որոշումը խոսքի ազատության հաղթանակն է: Այն նաև պետք է դաս լինի բոլոր այն կառավարությունների համար, որոնք հակված են կամայականորեն մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է այս հիմնական ազատությունը:
Հայտարարություն
28.05.2008
Մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սկսել ա և Հիմա երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը եւ դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջեւ առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը:
Մենք դատապարտում ենք իշխանությունների որդե•րած •ործելակերպը և հայտարարում, որ հասարակության ձայնը լռեցնելու եւ վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ավելի է ուժեղացնում հանրության վրդովմունքն ու դժ•ոհությունը ներկա վարչակազմի նկատմամբ:
Պահանջում ենք ապահովել պատահարի անկողմնակալ քննություն և պատժի ենթարկել հանցա•ործներին ու նրանց պատվիրատուներին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հույս ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե
Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ
Իրավունքի եւ ազատության կենտրոն ՀԿ
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ
Զարթոնք-89 ՀԿ
Զինվորի պաշտպանության կոմիտե նախաձեռնող խումբ
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության ՀԿ
Միջնաբերդ ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն ՀԿ
Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում
18.04.2008
ԲԱՆԱՁԵւ ԹԻՎ 1609 (2008)
1. 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած որ դրանք “անցկացվեցին հիմնականում Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ”, ընտրությունները դիտարկող Ժամանակավոր հանձնաժողովը արձանագրեց մի շարք խախտումներ եւ թերություններ, որոնցից ամենակարեւորն էին. բոլոր թեկնածուների համար նախընտրական քարոզարշավի իրականացման ոչ հավասար պայմանները, ընտրական վարչարարության ոչ բավարար թափանցիկությունը եւ բողոքների ու գանգատների քննության գործընթացում բողոքաբերների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չապահովումը: Բացի այդ, արձանագրեցին ընտրակեղծիքների մի շարք դեպքեր:
2. Խորհրդարանական վեհաժողովն ափսոսանքով է նշում, որ նկատված խախտումները եւ թերությունները չնպաստեցին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության` առանց այն էլ խախտված վստահության մակարդակի բարձրացմանը, միաժամանակ հայաստանյան հասարակության մի հատվածի շրջանում հարցեր առաջացնելով ընտրությունների արդյունքի վստահելիության կապակցությամբ: Հանրային վստահության պակասը հիմք դարձավ նախնական արդյունքների հրապարակմանը հաջորդած, թեեւ առանց նախապես պաշտոնական տեղեկացման, խաղաղ ցույցերի համար, որոնք տաս օրվա ընթացքում հանդուրժվում էին իշխանությունների կողմից:
3. Վեհաժողովը ցավ է հայտնում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների եւ 2008 թ. մարտի 1-ին բռնության սրացման կապակացությամբ, որի հետեւանքով տաս հոգի զոհվեց եւ շուրջ երկու հարյուր մարդիկ` ստացան մարմնական վնասվածքներ: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների, դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի, այդ թվում` 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Երեւան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու եւ ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք են տալիս եւ պետք է ենթարկվեն վստահելի եւ անկախ քննության:
4. Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում:
5. Ողջունելի զարգացում էր այն, որ խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցություններից չորսը նորընտիր Նախագահ պրն. Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ. մարտի 21-ին ստորագրեցին համաձայնագիր քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին, որի նպատակն է լուծել ծառացած քաղաքական խնդիրները: Այնուհանդերձ, դեռեւս անհրաժեշտություն կա երկխոսություն հաստատել կոալիցիայի եւ “Ժառանգություն” կուսակցության միջեւ, ինչպես նաեւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ` Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:
6. Չնայած որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տեսքով իր կիզակետին հասած` հանրային վրդովմունքի պոռթկումը, թերեւս, անակնկալ էր, Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները եւ իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Մասնավորապես.
6.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է` ծառայել որպես հարթակ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար: Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով “ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին” մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը: Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում:
6.2. Ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակասն ընդհանուր առմամբ նսեմացնում է նաեւ ընտրությունների արդյունքների նկատմամբ հայաստանյան հանրության մի մասի վստահությունը: Խնդիրն ավելի է բարդանում` անկողմնակալ ընտրական վարչարարության բացակայության, ընտրական բողոքների եւ գանգատների անարդյունավետ քննության եւ քվեաթերթիկների հաշվարկի եւ արդյունքների աղյուսակավորման ընթացակարգերի ոչ բավարար թափանցիկության պատճառով:
6.3. Չնայած հաջողությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաեւ ընտրական գործընթացում: Դրանով է բացատրվում ընտրությունների կապակցությամբ նրանց ներկայացված բողոքների սակավաթվությունը: Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու վկայություն է նաեւ այն փաստը, որ դատարանները, ըստ երեւույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները` հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով,
6.4. Համարժեք դատական հսկողության բացակայության պայմաններում, անձանց ձերբակալությունը եւ շարունակվող կալանավորումը առերեւույթ արհեստական մեղադրանքներով, նրանց` նախագահական ընտրությունների արդարացիությունը վիճարկելուց հետո կամ նախագահական ընտրություններից հետո ցույցերում նրանց մասնակցությունից հետո, մատնանշում է, որ այդ գործողությունները պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դա անընդունելի է, եւ չի կարող հանդուրժվել Վեհաժողովի կողմից,
6.5. Թեեւ գոյություն ունի բազմակարծ եւ անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը, ինչպես նաեւ` իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը:
7. Արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր առաջ` 2008 թ. մարտի 17-ին, Ազգային ժողովը Կառավարության առաջարկով հրավիրված արտակարգ նիստի ընթացքում ընդունեց մի շարք փոփոխություններ “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում, որոնք էապես սահմանափակում են հավաքների ազատության իրավունքը եւ իշխանություններին մեծածավալ հայեցողական լիազորություններ վերապահում` արգելելու քաղաքական ժողովները եւ ցույցերը: Հետեւաբար, դրանք հակասում են եվրոպական չափանիշներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, ինչպես նաեւ` խախտում Հայաստանի Հանրապետության` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորությունները եւ հանձնառությունները: Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնպես համատեղ եզրակացության նախագծում նշել են, որ այդ փոփոխություններն անընդունելի են: Վեհաժողովը ողջունում է նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման խոսքում արտահայտված մտադրությունը ամբողջովին համապատասխանեցնել “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքը եվրոպական չափանիշներին եւ խրախուսել այս հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ հետագա համագործակցությունը:
8. Հաշվի առնելով վերոգրյալը` Վեհաժողովը, վերհիշելով իր 1532 (2007) բանաձեւը Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ, կրկին անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ իրականացնելու հետեւյալ բարեփոխումները.
8.1. Քաղաքական համակարգը պետք է պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ ապահովի ընդդիմությանը,
8.2. Ընտրական գործընթացն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել` նպատակ հետապնդելով ապահովել, մասնավորապես. ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու մարմինների անկախությունը եւ ազատությունը որեւէ քաղաքական ուժի հսկողությունից, ընտրական գործընթացի վարչարարության լիակատար թափանցիկությունը, հատկապես քվեաթերթիկների հաշվարկի եւ արդյունքների աղյուսակավորման գործընթացների առումով, բողոքարկման եւ գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները հնարավորինս լիարժեքորեն կկարողանան իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ ընտրախախտումների դեպքում, ինչպես նաեւ գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե դրան նախորդող ժամանակահատվածում,
8.3. Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ: Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ,
8.4. Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե օրենքով, թե գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատսխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:
8.5. Իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն դատական համակարգի իրական անկախությունը երաշխավորելու եւ դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց կողմից գործադրվող ջանքերին,
8.6. Պետք է բացառել կամայական ձերբակալումները եւ կալանավորումները, ինչպես նաեւ կալանավորվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի երեւույթները, հատկապես` ոստիկանությունում պահվելու ընթացքում: Թե օրենքով, թե պրակտիկայում պետք է երաշխավորել ոստիկանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ:
9. Ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց հերթին պետք է ճանաչեն Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած` ընտրությունների արդյունքները: Դա չպետք է մեկնաբանել որպես դատարանի որոշման էության հետ համաձայնվելու պարտավորություն: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն իրավունք ունեն վիճարկել այդ որոշումն իրենց հասանելի իրավական միջոցներով, այդ թվում` Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
10. Վեհաժողովը կարծում է, որ վերոհիշյալ` հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներն իրագործելու եւ Հայաստանին առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին հայ հասարակության քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության նախաձեռնումն է: Ավելի քան մեկ տարի առաջ Վեհաժողովը 1532 (2007) բանաձեւում արդեն ընդգծել է այդպիսի երկխոսության` որպես սահմանադրական բարեփոխումների արդյունավետ իրականացման նախադրյալի անհրաժեշտությունը:
11. Հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական սպեկտրի համապատասխան մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում, այդ երկխոսությանը պետք է մասնակցեն թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Վեհաժողովը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ տարբեր ուժերի միջեւ եւ ապահովել Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինների, հատկապես` Վենետիկի հանձնաժողովի ներգրավումն այս գործընթացին:
12. Այնուամենայնիվ, Վեհաժողովը գտնում է, որ նման երկխոսության մեկնարկի եւ հաջողության համար անհրաժեշտ է առաջնահերթ կարգով ապահովել մի շարք պայմաններ, որոնք կնպաստեն ընդդիմության նկատմամբ վստահության ամրապնդմանը եւ կհիմնավորեն իշխող մեծամասնության` հետագա բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության լրջությունը.
12.1. Պետք է անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգեցրած հանգամանքների, ներառյալ` ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու եւ ցուցարարների գործադրած բռնության երեւույթների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննում: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի մոնիտորինգի ենթարկել եւ աջակցել նման հետաքննության անցկացմանը,
12.2. այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն,
12.3. “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունները եւ լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:
13. Եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն վերոհիշյալ 8-րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը: Ուստի, Վեհաժողովը պետք է 2008 թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության` քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց:
14. Վեհաժողովը կշարունակի ուշադրությամբ հետեւել Հայաստանում տիրող իրավիճակին` Դիտարկման հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկությունների հիման վրա, հատկապես` վերոհիշյալ նախապայմանների բավարարման ուղղությամբ առաջընթացի առումով:
Ոչ պաշտոնական թարգմանություն
Հանձնակատար Համմարբերգը Հայաստանի կառավարությանը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը և երաշխավորել լրատվամիջոցների ազատությունը
18.03.2008
Հանձնակատար Համմարբերգը Հայաստանի կառավարությանը կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը, երաշխավորել լրատվամիջոցների ազատությունն ու նախաձեռնել վերջերս տեղի ունեցած բռնի գործողությունների անկախ հետաքննություն
Ստրասբուրգ, 18.03.2008
Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, և անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի՝ պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երևանում մարտի 1-ին ոստիկանության և ընդդիմադիր ցուցարարների միջև առճակատման ընթացքում¦ ,- ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցից հետո։
Նա քննարկումներ է ունեցել Նախագահի, Վարչապետի (և նորընտիր Նախագահի), Արտաքին գործոց նախարարի, Արդարադատության նախարարի, Գլխավոր դատախազի և Ոստիկանական ծառայության ղեկավարի հետ։ Նաև հանդիպել է Ազգային ժողովի Նախագահի, քաղաքական, այդ թվում նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ և առանձին հանդիպում ունեցել նախկին Նախագահ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Հանձնակատար Համմարբերգն այցելել է ազատազրկման վայրեր և զրուցել վերջերս ձերբակալված անձանց հետ։ Բացի այդ, նա այցելել է հիվանդանոցներ և հանդիպել ոստիկանների ու քաղաքացիների, ովքեր վիրավորվել են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների ընթացքում։ Նա նաև հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանին (օմբուդսմենին), դատապաշտպանների, լրատվամիջոցների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, օտարերկրյա դիվանագետների և Երևանում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
§Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին և անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար։ Այն փաստը, որ որոշ կառավարամետ լրատվամիջոցներ հակված էին պախարակել ընդդիմությանը, մինչ ընդդիմադիր մամուլը չէր շրջանառվում, չի նպաստել կառուցողական մթնոլոտին¦,- ասել է Թոմաս Համմարբերգը։ Նա առաջարկել է, որ չեղյալ հայտարարվեն լրատվամիջոցների և խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները։
§Յոթ քաղաքացի և մեկ ոստիկան սպանվել են, շատերը վիրավորվել։ Անհրաժեշտություն կա պարզաբանել, թե ի՞նչ է կատարվել իրականում և ի՞նչն է հրահրել բռնության պոռթկումը։ Երկու կողմերը ներկայացնում են իրադարձությունները շատ տարբեր ձևերով, և շատ կարևոր է, նաև մարդու իրավունքների տեսանկյունից, հիմնական փաստերը հաստատելը։ Սա կարելի է անել միայն բազմակողմանի հետաքննության միջոցով, որը անկախ է, անկողմնակալ ու թափանցիկ և արժանահավատ՝ ամբողջ բնակչության ընկալմամբ¦։
§Նման հետաքննությունը նաև պետք է հետապնդի դասեր քաղելու և ապագայում նմանօրինակ իրավիճակների հանգուցալուծման ձևերի մասին առաջարկություններ մշակելու նպատակ։ Օրինակ թվում է՝ ակնհայտ է, որ Հայաստանի ոստիկանությանն անհրաժեշտ է ավելի շատ պատրաստվածություն ձեռք բերել զանգվածային անկարգությունների վերահսկման միջոցների ոլորտում. կատարվել են լուրջ սխալներ¦։
§Այսպիսի հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բևեռացված միջավայրում։ Միջազգային համայնքը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը՝ փորձառությանը, արհեստավարժությանը և արժանահավատությանը նպաստելու նպատակով¦։
§Ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել։ Սակայն, ձերբակալություններ և հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար։ Հանձնակատարը նաև կոչ է անում ազատ արձակել ձերբակալված 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին այս կապակցությամբ։
Պարզվում է, որ մեղադրող կողմը լայնորեն է մեկնաբանում Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ՝ գործնականում արգելելով կառավարության դեմ ողջ ուժեղ քննադատությունը և քարոզչությունը։ Սա հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային¦։
Հանձնակատար Համմարբերգը նաև շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսևորում կանխելու անհրաժեշտությունը։ Մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել։ Բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան։
Հանձնակատարը նաև տեղեկացրել է ձերբակալությունների և մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Նա ողջունում է Գլխավոր դատախազի մարտի 1-ին ցուցարարների և անցորդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու որոշումը։ Հանձնակատարը ընդգծում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման սահմանված երաշխիքների, ինչպես նաև մեղադրվողների ընթացակարգային իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ հարգանքի բացարձակ կարևորությունը։
Հանձնակատարը ողջունել է Նախագահի այն հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն և չեղյալ կհայտարարվեն։ Նա շեշտել է այժմ արտակարգ իրավիճակին վերջ դնելու կարևորությունը։
Եվրոպայի խորհրդի Մամուլի բաժին
Հեռ.՝ +33 (0)3 88 41 25 60
Ֆաքս՝ +33 (0)3 88 41 39 11
pressunit@coe.int
internet: www.coe.int/press
Թերթերը չեն տպագրվել, մեղմացումներ չկան
14.03.2008
Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագրով փոփոխություններ են կատարվել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:
Փոխվել է մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում», շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ` «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:
Իրականում սակայն ոչ մի բան էլ չի փոխվել, իրականացել է նախօրեին հնչած մեր մտավախությունը, մարտի 1-ից չհրատարակվող թերթերը լույս չեն տեսել նաեւ մարտի 14-ին։ Իսկ թե ինչու, պարզաբանում են թերթերի խմբագիրները։
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ` «ՀՐԱՊԱՐԱԿ» թերթի գլխավոր խմբագիր–Մարտի 13-ին մենք աշխատել ենք, ամփոփել են 15 օրվա իրադարձությունները, գիշերվա 2-ին թերթը տարել են տպարան, ուր նստած էր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որը առանց որեւէ պատճառաբանության ասել է, որ թերթը չի տպվելու։ Թերթը տպել արգելելու վերաբերյալ պատճառաբանություն ներկայացնելու մեր առաջարկին ի պատասխան ասաց, թե պատճառներ չի ներկայացնում։ Այսպես մերժել են բոլոր թերթերին։ Տպագրվել են այն թերթերը, որ մարտի 1-ից հետո էլ էին տպագրվում։ Այնպես որ մամուլի ազատության սահմանափակումները չեն մեղմացել, դրանք ընդամենը ֆորմալ քայլ էին, Արեւմուտքին ցույց տալու համար, որ իշխանությունները զիջումների են գնում, բայց իրականում ներքին կարգով պահեցին նախկին վիճակը։ Ու հայտնի չէ, թե չորս օրից հետո, երբ արտակարգ դրությունը վերացած լինի, հնարավոր լինելո՞ւ է տպագրվել, թե իշխանությանը այս վիճակը այնքան դուր կգա, որ կշարունակեն նույն գրաքննությունը այլ մեթոդներով կիրառել։
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի գլխավոր խմբագիր-Երեկ մենք աշխատել ենք, թերթը պատրաստել, տարել տպարան։ Տպարանում նստած էր Ազգային անվտանգության ծառայության գրաքննիչը, ով թույլ է տալիս, կամ արգելում է տպագրությունը։ Տարան մեր թերթի 4-րդ, 5–րդ, 6-րդ, 7-րդ էջերը, ուր Լեւոն Տեր–Պետրոսյանի բաց թողնված ասուլիսներն էին։ ԿԳԲ–ի գրաքննիչը ասաց, որ այդ ասուլիսներում պարունակվում է ակնհայտ սուտ տեղեկատվություն, ինչը հակասում է նախագահի հրամանագրին, եւ թերթը չի կարող տպվել եւ արգելեց թերթի տպագրությունը։ Նրանք միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար հայտարարեցին, թե մեղմացումներ են արել, բայց ոչ մի բան էլ չեմ մեղմացրել։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» օրաթերթի գործող խմբագիր ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ էլ ասաց, որ երեկոյան թերթը սովորականի պես տարել են տպարան ու էլի հանդիպել Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի, ով կարդացել է նյութերը, հեռախոսով ինչ–որ մեկի հետ զրուցել եւ ասել, որ «Հայկական ժամանակը» չի տպագրվելու։ Հայկ Գեւորգյանը եւս կարծում է, որ մամուլի ազատության սահմանափակումների մեղմացումները «մեղմացումներ չէին, այլ միջազգային հանրության աչքին թոզ փչել, մեր իշխանությունները հստակ ցանկ ունեն, թե որ թերթերը չեն տպագրելու»։
Հայտարարված մեմղացումներից հետո չեն գարծում նաեւ էլեկտրոնային թերթերը։ «ԼՐԱԳԻՐ» էլեկտրոնային թերթի խմբագիր ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆԸ ասաց, թե ինչպես մարտի մեկին, այնպես էլ այսօր, իրենց չաշխատելու պատճառը խմբագրությունը չէ, այլ նրանք, ովքեր անջատել են թերթը։ Հայկազն Ղահրիյանի կարծիքով, եթե իշխանությունները թույլ չեն տալիս թերթերին աշխատել, նշանակում է, որ սահմանափակումներիր ոչ մի մեղմացում էլ չի եղել։
Տեղեկատվության աղբյուրը` www.hra.am
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
04.03.2008
1. Դեռևս նախընտրական քարոզչության ընթացքում, տարբեր քաղաքական ուժերի հրապարակային գործունեությունը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանի հանդուրժողականության կոչերը, ցավոք սրտի, մնացին անարձագանք: Ավելին, անհանդուրժողականության մթնոլորտը մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո վերաճեց փոխադարձ ատելության:
2. Մարտի 1-ի իրադարձությունները սկսեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց: Ըստ պաշտոնական մոտեցման` Ազատության հրապարակում զենքի կուտակում է եղել, իսկ ոստիկանները փորձել են ընդամենը խուզարկել և կատաղի դիմադրություն են ստացել:
Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ իշխանությունները պետք է պատասխանեն որոշակի հարցերի: Մասնավորապես, ո՞վ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ, արդյոք նստացույցի մասնակիցներին ներկայացվել է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ և արդյոք քաղաքացիները հրաժարվել կամ դիմադրություն են ցուցաբերել, արդյոք ուժի կիրառումը համարժեք է եղել ստեղծված իրավիճակին:
Վերոհիշյալ հարցադրումները պայմանավորված են ցուցարարների այն հայտարարությամբ, որ վաղ առավոտյան առանց նախազգուշացման նրանք ենթարկվել են հարձակման և դաժան ծեծի: Մեզ համար դժվար է իրականությունը բացահայտել, բայց մեկ հարց մնում է անպատասխան: Ինչն էր պատճառը, որ Ոստիկանությունը խոչընդոտեց լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռեր ստանալ լիարժեք և անաչառ տեղեկատվություն: Իսկ այն, որ իրենց լրագրողական գործունեությանը խոչընդոտել են, պաշտոնապես հայտարարել են "Երկիր Մեդիա" և "ԱԼՄ" հեռուստաընկերությունները:
3. Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդիկ մեր հասարակության մի մասն են, նրանք ավազակներ և թալանչիներ չեն, այլ` իրավապահ մարմինների կողմից, իրենց պատկերացմամբ, ապօրինաբար բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիներ:
Ոստիկանությունը առաջարկել է երթ կազմակերպել և Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնել: Ինչն էր պատճառը, որ մարդիկ, ովքեր կարող էին ուղղորդել ցուցարարներին, չարեցին դա, այլ վերջին պահին հայտարարեցին, որ ցուցարարները իրենց չեն ենթարկվում: Վերջին հաշվով ինչով էր պայմանավորված ցուցարարների անհամաձայնությունը թե իրավապահների, թե Լեվոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ հետ: Գուցե, դրա պատճառը հենց առավոտյան տեղի ունեցած իրադարձություններն էին: Թերևս այդ անհամաձայնության հետևանքն էր, որ եղան բազմաթիվ վիրավորներ և 8 զոհեր:
Պաշտպանն իր խորը վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
4. Ներկայումս առնվազն տարակուսանք է առաջացնում որոշ ԶԼՄ-ների, առավելապես հեռուստաընկերությունների` ատելության մթնոլորտի շիկացմանն ուղղված գործունեությունը: Մասնավոապես, հեռուստատեսության եթերից շարունակաբար հնչում են իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները բացառապես ցուցարարների շարքից մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, պատժելու վերաբերյալ: Ինչու չի քննարկվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հնարավոր ապօրինությունների և նրանց պատասխանության ենթարկելու հարցը:
5. ՀՀ Նախագահի "Արտակարգ դրություն հայտարարելու մասին" 01.03.2008թ. հրամանագրով սահմանվել են Երևան քաղաքում մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների մի շարք ահմանափակումներ:
Այսպես, Հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Մինչդեռ Պաշտպանի կողմից ստացված տեղեկատվության համաձայն` "Ա1+", "Լրագիր" տեղեկատվական ինտերնետային կայքերի գործունեությունը դադարեցվել է: Այս կապակցությամբ, ԱԱԾ ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ այդպիսի ծայրահեղ միջոց ձեռնարկելու պատճառը` համապատասխան տեղեկատվական ինտերնետային կայքերի պրովայդերների հանրապետությունից դուրս գտնվելն է: Վերջիններս, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտնած տվյալների, զգուշացվել են Նախագահի հրամանագրով նախատեսված սահմանափակումների մասին, սակայն հրաժարվել են պահպանել դրանք` պատճառաբանելով, որ իրենք գտնվում են սեփական պետության օրենսդրության գործողության ներքո:
ՀՀ Նախագահի վերոնշյալ հրամանագրի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվել է իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակման և զննության իրականացման հնարավորություն: Պաշտպանի կողմից ստացված դիմում-բողոքները վկայում են այն մասին, որ մեջբերված դրույթին տարածական մեկնաբանություն տալու հետևանքով անհամաչափ սահմանափակվում է, մասնավորապես, Երևան քաղաք մուտք գործելու քաղաքացիների իրավունքը:
Բացի այդ, Պաշտպանի գրասենյակ ստացվում են հաղորդումներ քաղաքացիների զանգվածային ձերբակալումների և ոստիկանության բաժանմունքներ նրանց բերման ենթարկելու վերաբերյալ, ինչը, ըստ դիմումատուների, զուգորդվում է քրեադատավարական նորմերի խախտումներով: Այս հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ, որը պատրաստակամություն է հայտնել Պաշտպանի գրասենյակ ներկայացնել բոլոր ձերբակալված անձանց ցուցակը:
Այդուհանդերձ, իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ խոչընդոտներ են ստեղծում Պաշտպանի կողմից իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար: Այսպես, նման դեպք է տեղի ունեցել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում:
6. Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը պայմանավորված է կոշտ կառավարման համակարգով, իշխանության գերկենտրոնացմամբ, հակակշիռների ձեվական բնույթով, սոցիալական և տնտեսական բևեռացմամբ, բիզնեսի և իշխանության միահյուսմամբ, իշխանության նկատմամբ հասարակության վերահսկողության բացակայությամբ, քաղաքացիական ազատությունների ոչ լիարժեք լինելով: Այսինքն, սա այն իրավիճակն է, որի կապակցությամբ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, բազմաթիվ անգամ նշել եմ` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ունենք համակարգային խնդիրներ: Այս ամենը բերել է նրան, որ հասարակության մի ստվար զանգված իրեն օտարված է զգում իշխանությունից, տոտալ անվստահություն ունի հանրային ինստիտուտների, ընտրական մեխանիզմների, արդարադատության և ԶԼՄ-ների նկատմամբ:
Քաղաքական ուժերի մի հատված փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և այն օգտագործել իր նեղ քաղաքական շահերի համար` գնալով ոչ թե երկխոսության, այլ` առճակատման ճանապարհով: Ձևավորված իրավիճակում, իհարկե, մեղքի իրենց բաժինն ունեն նաև իշխանությունները:
Այս իրավիճակի լուծման երկու ճանապարհ կա` ոչ իրավական` փակուղային և իրավական: Փակուղայինը կլինի, եթե քաղաքական դաշտը ամայացվի և տոտալ վախի մթնոլորտ ձևավորվի: Մյուս ճանապարհը` իրոք հիմնվել ժողովրդավարության մեխանիզմների վրա, անկյունաքար վերցնել մարդու իրավունքները` որպես բարձրագույն արժեք և գնալ երկխոսության և համագործակցության ճանապարհով:
Հուսադրող է, որ հենց այս ճանապարհին է նախապատվություն տվել նորընտիր նախագահը: Դա ցույց է տալիս, որ նոր ձևավորվող իշխանությունը փորձում է գնալ իրավական ճանապարհով: Հատկանշական է, որ համագործակցության առաջարկ է անում մի քաղաքական առաջնորդ, որի գլխավորած քաղաքական ուժը Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում:
Համոզված եմ, որ նույնիսկ այս իրավիճակում դեռևս չեն սպառվել երկխոսության և խնդրի քաղաքական ճանապարհով խաղաղ լուծման հնարավորությունները:
ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
03.03.2008
Արտակարգ իրադրությունը կապանքներ է դնում քաղաքացիական ազատության և ազատ մամուլի վրա
(Նյու Յորք, 2б-ը մարտի, 2008թ.) – Հայաստանի ոստիկանությունը Մարտի 1-ին կիրառեց լրացուցիչ ուժ և բռնություն գործադրեց՝ վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքների դեմ դուրս եկած .բողոքող. խաղաղ ցուցարարներին ցրելու համար -այսպես է ասել Human Rights Watch-ն այսօր : Ցուցարարներին ճնշելուց հետո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում ընդունեց Երևանում մտցնել արտակարգ իրադրություն՝ մինչև 2008 թվականի մարտի 20-ը: Ամբողջ գիշեր Երևանի կենտրոնում գտնվել են զինված ոստիկաններ:
Համաձայն Արմենինֆո լրատվական գործակալության, ոստիկանությունը շրջապատել և կնքել է ընդդիմության A1+ լրատվական գործակալությունը , արգելելով աշխատակիցներին ինչպես ներս մտնել, այնպես էլ դուրս գալ:
«Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնպահ մնար բռնության և ուժի կիրառումից և պարզ դարձներ, որ չի հանդուրժի ոստիկանության կողմից լրացուցիչ ուժի կիրառումը»,- ասաց Հոլի Քարթները՝ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենը:«Քաղաքական ճգնաժամը կառավարությանը քարտ բլանշ չի տալիս իր ուզածի պես պատասխանելու ցուցարարներին» :
Մի քանի ականատեսներ պատմեցին Human Rights Watch-ին, որ Մարտի 1-ին, ժ. 6:30-ին, Հայաստանի ոստիկանության հատուկ ուժերը բռնությամբ ցրել են Երևանի Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրն ընթացող հաստատված ընտրակեղծիքների դեմ կազմակերպված հանրահավաքը, ծեծելով ոստիկանական մահակներով և երկաթե ձողերով:
Ոմանք փախուստի դիմեցին, երբ ոստիկանները հարձակվեցին իրենց վրա: Տասնյակ մարդիկ հաղորդել են, որ ունեն ծանր վնասվաքներ, իսկ ավելի քան 100 ցուցարարներ ձերբակալվել են: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով վերջին ամսում հիմնական ընդդիմադիր ուժն էր նախագահական ընտրություններում, գտնվում է տնային կալանքի տակ, քանի որ ոստիկանությունը շրջափակել է նրա տունը: Ընդդիմության ամենաքիչը 6 առաջնորդներ նույնպես ձերբակալվել են մարտի 1-ին՝ ապօրինի ցույցերի կազմակերպման համար:
Ռ.Քոչարյանի մամլո գրասենյակը հաղորդեց, որ արտակարգ իրադրության պայմաններում հանրահավաքներն ու գործադուլները կարգելվեն , իսկ տեղաշարժման ազատությունը , ինչպես նաև ոչ պետական հեռարձակումները խստիվ կկրճատվեն: Երևանում ընդհատվել է ինտերնետային և արբանյակային հաղորդակցությունը:
Առավոտյան, ավելի ուշ՝ ցուցարարները հավաքվեցին Երևանի կենտրոնում, ֆրասիական դեսպանատան դիմաց. Օրվա ընթացքում նրանց քանակությունը նկատելիորեն աճեց, նմանապես և ոստիկանների թիվը: Մի ցուցարար պատմեց Human Rights Watch-ին, որ ոստիականները զինված են ռետինե մահակներով, էլեկտրաշոկի սարքավորումներով և ջրցան հրանոթներով:.Հանրահավաքը դեռևս շարունակվում էր դեսպանատան առաջ, երբ հայտարարվեց արտակարգ իրադրությունը, հետո ոստիկանությունը օդը կրակեց՝ ցրելու համար ցուցարարներին,- հաղորդում են լրատվական կազմակերպությունները:
Ընդդիմության ցույցերը հետևեցին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանին՝ ձայների 53 տոկոսով: Համաձայն պաշտոնական տվյալների, ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր ձայների 21.5 տոկոսը: Լևոն Տեր-Պետրոսյանի տասնյակ հազարավոր համակիրներ փետրվարի 20-ին դուրս եկան Երևանի կենտրոնական փողոցները՝ բողոքելու համար ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ և հայտարարելու, որ իրենք համոզված են, որ եղել են ընտրակեղծիքներ:. (http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm). Բողոքը խաղաղորեն շարունակվեց Ազատության հրապարակում հաջորդ 10 օրերի ընթացքում: Որոշ ցուցարարներ հրապարակում վրաններով նստացույցի նստեցին:
Երևանի քաղաքապետը կոչ արեց ընդդիմությանը ավարտել Ազատության հրպարակի ցույցը, քանի որ դրա համար թույլտվություն չկար: Երևանի քաղաքապետարանը փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, որ ցույցերը արտոնված չեն և համոզում էր ցուցարարներին դադարեցնել դրանք: Երկու օր հետո հայաստանյան ոստիկանությունը հայտարարություն արեց, որ ստիպողաբար դադարեցվելու են ցույցերը:
Մարտի 1-ին, մոտավորապես 6:30-ին ընդդիմության մի քանի հարյուր համակիրներ գտնվում էին իրենց վրաններում, երբ ժամանեց ոստիկանությունը և սկսեց ցրել նրանց: Տեղեկությունն այն մասին, որ ներքին զորքերը մոտենում են, ցուցարարներին հասավ միայն առավոտյան ժ. 6:00-ից հետո: Մի 30 տարեկան ականատես, որը պատժվելու վախից չցանկացավ ներկայանալ, պատմեց Human Rights Watch-ին, որ հատուկ նշանակության զորքը՝ մի քանի շարք կազմած, սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով՝ սկսեց մոտենալ Ազատության հրապարակի աջ և ձախ կողմերից: Ականատեսը ասաց, որ ոստիկանությունը, առանց նախնական զգուշացման, ջուր բաց թողեց ցուցարարների վրա, օգտագործել ռետինե մահակներ և էլեկտրական հրիչներ:
«Մարդիկ սկսեցին վազել դեպի Հյուսիսային պողոտա, բայց նրանց հետևում էր ոստիկանությունը» ,- ականատեսը պատմում էր Human Rights Watch -ին:
Ականատեսը եղել է փախուստի դիմողների մեջ իր հոր և փոքր եղբոր հետ, բայց ոստիկանությունը բռնել է նրան թիկունքից ու ծեծել ռետինե մահակով՝ խփելով գլխին ու մեջքին:
«Ես վայրկենապես կորցրեցի գիտակցությունս գլխիս խփելուց հետո և ընկա»,- պատմել ե նա Human Rights Watch - ին: « Հետո, երբ գիտակցության եկա, տեսա, որ եղբայրս ինձ տանում էր հրապարակից հեռու: Գլուխս արյունահոսում էր և գլխարկս ամողջովին պատված էր այրունով»:
Ականատեսի ճակատի աջ մասում 8 կար դնելու անհրաժեշություն եղավ: Նա խորը կապտուկներ ունի իր աջ ձեռքի, մեջքի և ոտքերի վրա: Վախենալով ձերբակալվելուց, նա հրաժարվեց գնալ հիվանդանոց և փնտրում էր բժշկական օգնություն մասնավոր բժշկի մոտ: Նրա հայրը և եղբայրը նույնպես ունեին կոտրվածքներ և կապտուկներ իրենց մեջքի և գլխի վրա, սակայն շտապ բուժօգնության կարիք չունեին:
Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող մի փաստաբան Human Rights Watch-ին հաղորդեց ոստիկանության կատարած նմանատիպ արարքների մասին, որ իրեն էին պատմել ականատեսները:
Ոստիկանության գործողությունները տևել են 15-20 րոպե, Բայց այդ մասին լուրը տարածվելուց հետո ավելի շատ մարդ է ուղղվել դեպի հրապարակ: Առնվազն 2 ականատես առանձին պատմել են Human Rights Watch - ին, թե ինչպես ոստիկանությունը հարձարկվեց, ծեծեց և ձերբակալեց 20-30 հոգուց կազմված խմբերի, ովքեր փորձում էին հավաքվել հրապարակի մոտ:
Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատմեց Human Rights Watch - ին , որ ինքը գնացել է Երևանի կենտրոնի ոստիկանություն մոտավորապես ժամը 9:00-ին և տեսել, թե ինչպես են ոստիկանության մեքենաներով բերել ձերբակալվածներին, նրանց այլ մեքենաների մեջ տեղափոխել և տարբեր տեղեր տարել: Նա այդտեղ կանգել է մոտ 1 ժամ և հաշվել առնվազն 100 ձերբակալվածի: Ըստ Զ.Փոստանջյանի, շտապ օգնության 2 մեքենա նույնպես կայանել էին ոստիկանության դիմաց, դրանցից մեկի մեջ նա տեսել է անգիտակից վիճակում գտնվող մի երիտասարդի՝ դեմքի և մարմնի վրա արյան հետքերով: Նա նկարագրում է նաև մի երեխայի, որն իր կարծիքով կլիներ մոտ 10-12 տարեկան, ծեծի ակնհայտ նշաններով:
Human Rights Watch-ը չկարողացավ պարզել նրանց վնասվածքների պատճառները:
Ըստ Ավետիք Իշխանյանի (Հայաստանի հելսինկյան կոմիտե), ոստիկանությունը ձերբակալել է նաև ընդդիմության մի քանի առաջնորդների՝ Արամ Մանուկյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հրանտ Բագրատյանին, Վահագն Հայոցյանին և Վահագն Խաչատրյանին, մեղադրելով նրանց չարտոնված հանրահավաք կազմակերպելու քրեական հանցագործության մեջ: Համաձայն ընդդիմության լուրերի «Լրագիր» վեբ կայքի, Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը հետագայում, օրվա ընթացքում ազատ են արձակվել:
Փոստանջյանը պատմել է Human Rights Watch - ին, որ մի լրագրող՝ Գագիկ Շանշյանը, ձերբակալվել է և գտնվում է Երևանի ոստիկանության Զեյթունի բաժանմունքում, բայց անգամ մի քանի ժամ հետո էլ նրա փաստաբանը չի կարողացել նրա հետ հանդիպել:
«Անգամ արտակարգ իրադրության պայմաններում կալանքի տակ գտնվողները և քրեական հանցագորության մեջ մեղադրվողները իրավունք ունեն փաստաբանի հետ հանդիպման»,- ասում էր Քարթները:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (որի մաս է կազմում նաև Հայաստանը) Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնության 9-րդ հոդվածը տալիս է երաշխիքներ , որոնք պետք է ուղեկցեն նրանց, ովքեր կորցրել են իրենց ազատությունը, և փաստաբանի հետ հանդիպումը այդ երաշխիքներից մեկն է:
Պետական տեղեկատվության աղբյուրները ցույց տվեցին ոստիկանական զինամթերքի պաշարներ, որոնք իբր թե հայտնաբերվել են ազատության հրապարակում ցուցարարներին ցրելուց հետո, ներառյալ մահակներ, ատրճանակներ, նռնակներ, և գազի կապսուլաներ: Այդ հաղորդումը կտրականորեն մերժվեց ընդդիմության կողմից:
«Հայաստանյան կառավարությունը հպարտ է, որ ունի ժողովրդավարականի իմիջ», - ասաց Քարթները: «Խաղաղ ցուցարարներին ծեծելը անհարիր է այդ իմիջի հետ և ոտնահարում է այն պարտավորությունները ,որ Հայաստանը վերցրել է մարդու իրավունքների օրենքի շրջանակներում»:
Կարդալու համար Human Rights Watch-ի նորությունների թողարկումը Հայաստանում ընտրությունների հետ կապված բռնությունների մասին, այցելեք
http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
Թբիլիսիում, Գիորգի Գիա (Վրացերեն, ռուսերեն, անգլերեն): +995-77-42-12-35 (բջջ);
Նյու Յորքում Ռեյչլ Դենբեր (Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն): +1-212-216-1266; or +1-917-916-1266 (բջջ):
Human Rights Watch-Ը ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է
22.02.2008
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդների և լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնության դեպքերը: Այսօր կազմակերպության ինտերնետային կայքում տեղակայվել է մոտ 3 էջանոց զեկույց, որը վերնագրված է «Հայաստան. Բռնությունները ընտրատեղամերում ստվերում են ընտրությունները. թիրախ են դարձել ընդդիմադիր ակտիվիստները, դիտորդները և լրագրողներ»:
«Ընտրությունների օրը այս հարձակումների թիրախը դարձել են հենց այն մարդիկ, ովքեր փորձել են ապահովել քվեարկության օրինական ընթացքը», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարթները` ավելացնելով. - «Հայաստանի իշխանությունները պետք է անկախ և շուտափույթ հետաքննություն անցկացնեն` ապահովելու արդարության վերականգնումը և շեշտելու, որ մարդկանց վախեցնելը Հայաստանում անհանդուրժելի է»:
Զեկույցում արձանագրված են նաև մի շարք փաստեր, օրինակ` Երևանի 13/16 ընտրատեղամասում «Հայկական ժամանակի» լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի դեմ հարձակումները: Տեղ են գտել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ բռնությունների մասին փաստերը` մասնավորապես Կոտայքի մարզում, «Ա1+»-ի օպերատորի աշխատանքի խոչընդոտման փաստը, և այլն:
Human Rights Watch-ը նաև հորդորում է ԵԱՀԿ-ին` մանրակրկիտ ուսումնասիրել ընտրական գործընթացում արձանագրված բռնությունները և ապահովել, որպեսզի այդ միջադեպերը արձանագրվեն Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի վերջնական զեկույցում:
Զեկույցն ամբողջությամբ մեր անգլերեն էջում:
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուներին
25.01.2008
Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական վիճակը լրջորեն վտանգող ու մեր երկրի էկոլոգիական իրավիճակը զգալիորեն վատթարացնող Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու վերաբերյալ
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
- դեռևս Խորհրդային Միության տարածքում արատավոր երեխաների ծննդյան թվաքանակvով Հայաստանը Ղրղըզստանից հետո երկրորդն էր (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005 թվականի տվյալների),
- Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած թափոնների կուտակումը (այդ թվում` ծանր մետաղների) և 15 պոչամբարների առկայությունը վտանգում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրների էկոլո•իան,
- վերջին 10-15 տարիներին Հայաստանում շարունակվող զան•վածային անտառահատումները և ոչնչացված հազարավոր հա անտառտարածքները հանգեցնում են անապատեցման (ըստ վիճակագրության` 20-րդ դարի սկզբին անտառային տարածքները կազմել են Հայաստանի տարածքի շուրջ 30 տոկոսը, որը ներկայումս 6 տոկոսից էլ պակաս է),
- Թեղուտի հանքավայրի շահագործումը չի անցել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման միջազգային լուրջ փորձաքննություն,
- հանքավայրի շահագործմամբ կոչնչանա ևս շուրջ 600 հարյուր հա կենդանի և հարուստ բնաշխարհ (այդ թվում` Կարմիր գրքում ներառված կենդանական և բուսական աշխարհի մի շարք տեսակներ),
- հանքավայրի շահագործումը կհանգեցնի չորս գետերի աղտոտման, այն է` կենսաբանական մահվան,
- ոչնչացման վտանգի տակ կլինեն հանքավայրի շրջակա տարածքում հայտնաբերված պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները,
- Հայաստանի Հանրապետության բազմահազար բնակիչներ Թեղուտի հանքավայրի շահա•ործման հետևանքով ձեռք կբերեն մի շարք հիվանդություններ` քաղցկեղ, չբերություն, ամլություն, շնչառական ուղիների, մարմնական ու մտավոր թերզար•ացության և այլն:
Ինչպես նաև հաշվի առնելով այն ցավալի իրողությունը, որ մեր պետության պաշտոնատար անձանց մեծամասնությունը կոռումպացված Է, իսկ դատական համակար•ը, որպես կանոն, սպասարկում է իշխանությունների շահերը, ինչի արդյունքում հանրային •երակա շահ համարված Թեղուտի հանքավայրի տարածքի շահա•ործումից տեղի բնակչությանը խոստացված փոխհատուցումները և ապա•ա աշխատատեղերի վերաբերյալ խոստումները լուրջ կասկածների տեղիք են տալիս, ինչպես նաև արձանա•րելով, որ հանքավայրի շահա•ործման արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտք •ործող •ումարները չնչին են լինելու` փոխհատուցելու համար հայրենի բնաշխարհին և բնակչությանը պատճառվելիք վնասները.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Թեղուտի հանքավայրը շահա•ործելու վերաբերյալ ՀՀ կառավարության և Էյ-Սի-Փի (Հայկական պղինձ ծրա•իր) կազմակերպության միջև ձեռք բերված համաձայնությունը չի բխում հայ ժողովրդի շահերից:
ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆ Է
Դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահա•ործումը` դրանով իսկ մեր երկրի համար կանխելով այդպիսի վտան•ավոր նախադեպերի ստեղծումը:
ՀՀ Նախա·ահի բոլոր թեկնածուներից պահանջում ենք հրապարակավ հայտնել իրենց հստակ դիրքորոշումը Թեղուտի հանքավայրի շահա•ործման վերաբերյալ:
Ակնկալում ենք շուտափույթ պատասխան` քաջ •իտակցելով, որ ձեզանից յուրաքանչյուրի այդ պատասխանն է նաև կողմնորոշիչ լինելու ընտրողների լայն զան•վածների համար:
Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբ
Համակար•ող` Հրայր Սավզյան
հեռախոս` 093 08 04 85, 091 40 39 00
էլեկտրոնային հասցե`
hrayrsavzyan@ya.ru,
texut2008@gmail.com
Հոդվածին վերաբերվող նկարները նայելու համար սեղմեք այս կոճակներին:
